Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
20.04.2022 | 08:23

Արցախը երբեք Ադրբեջանի անքակտելի մաս չի եղել։ Արցախը որպես ինքնավարություն Ադրբեջանին տրվել է սովետական պետության կողմից։ Երբ սովետական պետությունը դադարել է գոյություն ունենալ, անգամ այդ ինքնավարության իրավունքներով, Ադրբեջանը որևէ սուվերեն իրավունք չի ունեցել Արցախի նկատմամբ։

Եվ կարգավիճակի իջեցումը նշանակում է Արցախի ժողովրդին հանձնել Ադրբեջանին՝ ցեղասպանական ծրագրերն ավարտելու համար։ Նրանք, ովքեր երևի չեն ընթերցել, վատ են սովորել, չգիտեն 1915 թվականի պատմությունը, ովքեր թքած են ունեցել, թե ինչ է տեղի ունեցել Սովետական Ադրբեջանում 1988-91 թվականներին, թե ինչ է տեղի ունեցել Մարաղայում, ուրեմն նրանք 2020 թվականի 44-օրյա ցեղասպանական ագրեսիայի ժամանակ ևս ցավ չեն ապրել։

Դա նշանակում է՝ նրանք ի սկզբանե ունեին միայն ու միայն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշում։ Այսօր արդեն իրողություն է այն, ինչ ես ասել եմ երեք տարի առաջ՝ մեզ զավթել են ներսից։


Լարիսա Ալավերդյան

Դիտվել է՝ 42928

Մեկնաբանություններ